ԿարևորՄիջազգային

Թրամփը փոխեց պաշտպանության նախարարության անունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է պաշտպանության նախարարությունը անվանափոխել պատերազմի նախարարության, հաղորդում է BBC-ն։

Համապատասխան գործադիր որոշումը նա կստորագրի այսօր։ Պաշտպանության նախարարությունը նոր անվանումը կօգտագործի որպես երկրորդական անուն, իսկ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կկոչվի պատերազմի նախարար։

Պենտագոնը պատերազմի նախարարության իրավահաջորդն է։ Վերջինս ստեղծվել էր որպես նախարարություն դեռևս 1789 թվականին և գործել մինչև 1947 թվականը։

Գործադիր մարմինների ստեղծման իրավասությունը ԱՄՆ Կոնգրեսինն է, ինչը նշանակում է, որ նախարարության անունը փոխելու համար անհրաժեշտ կլինի փոխել օրենքը։

Կարդացեք նաև

Back to top button