ԿարևորՄիջազգային

Մահացել է Ջորջիո Արմանին

Մահացել է իտալացի  աշխարհահռչակ հագուստի մոդելավորող Ջորջիո Արմանին, հայտնում է նրա հիմնած ընկերությունը։

«Armani Group-ը  խորը վշտով հայտնում իր ստեղծողի, հիմնադրի ու անխոնջ շարժիչ ուժի՝ Ջորջիո Արմանիի մահվան մասին»,- նշված է Նորաձեւության տան հայտարարության մեջ։

91-ամյա Արմանին ժամանակակից իտալական ոճի եւ նրբաճաշակության հոմանիշն է։ Նա միավորում էր մոդելավորողի տաղանդն ու գործարարի ջիղը՝ ստեղծելով մի ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում է 2,3 մլրդ եվրո։

Կարդացեք նաև

Back to top button