Հայրենադարձի արկածները

Չարիքի մեջ բարիք. Հալեպից Երևան՝ գործի և հույսի ճանապարհով. «Հայրենադարձի արկածները»

«Ամէն չարիքի մէջ բարիք մը կայ․ չարիքը, որ պատահեցաւ Սուրիա եւ բարիքը, որ եկանք հայրենիք».-ասում է Սօսի Գարատանայեան Տէմիրճեանը։

2012 թվականին Սոսին իր ամուսնու և երկու որդիների հետ տեղափոխվեց Հայաստան։ Այստեղ նա հիմնեց իր հայտնի տուրմերի (շոկոլադի) արտադրամասը։ «Լաւ մը ուսումնասիրեցինք շուկան եւ նոր որոշեցինք հիմնադրել, առաջին երկու տարիները ծանօթացումներ ունեցանք, քիչ քանակով սկսանք եւ հետզհետէ շուկան մեծցաւ, տասնմէկ տարի անցաւ առանց զգալու», -պատմում է նա։

Հայաստանում ապրելու տարիներին Սոսին հաղթահարել է դժվարությունների 80%-ը։ Ինչպես ինքն է ասում, այլևս դժվարություններ չունի։ Նրանք արտադրում են տարբեր տեսակի տուրմեր, ինչպես նաև Դուբայի շոկոլադ։ Չնայած այս ամենին՝ նա իրեն հայաստանցի չի զգում և միշտ հիշում է իր ծննդավայրը՝ Հալեպը։

«Անշուշտ, ապրումներ կան եւ ոչ թէ հիասթափութիւններ։ Մեր զաւակները իրենց ճամբան գծեցին եւ ուրախ ենք հոս ապրելով»։ Սոսիին զայրույթ է պատճառում, երբ իրեն հարցնում են՝ գրել-կարդալ գիտե՞ս։

«Մեր հայերէնը, ձեր հայերէնը։ Այսօր նոր լեզու մը ստեղծուած է միջին հայերէն մը․ արեւելահայերէնին եւ արեւմտահայերէնին միջեւ, ռուսերէն բառերու մեծ քանակն է ամէնօրեայ լեզուին մէջ, որ դժուարութիւն կառաջացնէ, բայց այդ ալ սորվեցանք»,-ասում է Սոսին։ Ջանասեր հայուհին՝ Սոսի Գարատանայեան-Դեմիրճեանը, հորդորում է հայերին՝ սիրել իրար, հանդուրժել և զիջել, իսկ ով հնարավորություն ունի, թող գա և ապրի այստեղ՝ Սիրիայում մնացած մեր հարազատների կողքին։

Կարդացեք նաև

Back to top button