ԿարևորՄշակույթ

Քիմ Քարդաշյանը Instagram-ում ներկայացրել է Սուրբ Ղազարի պատմությունն ու ժառանգությունը

Ամերիկահայ գործարար եւ ռեալիթի-ռոուի աստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի եւ տպավորությունները կիսել Instagram-ի իր 355 մլն հետեւորդների հետ։ Միաժամանակ, նա պատմել է կղզու մշակութային եւ պատմական հարուստ ժառանգության մասին։

Քարդաշյանը ներկայացրել է Մխիթարյան միաբանությունում պահվող հայ ձեռագրերի բացառիկ նմուշներ, թանկարժեք քարերով զարդարված թագեր եւ խույրեր, հարուստ զարդարված սկիհներ, նրբորեն զարդարված խաչեր՝ հետեւորդների ուշադրությունը հրավիրելով հայկական հոգեւոր եւ մշակութային ավանդույթների վրա։

Քարդաշյանը Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակներում մասնակցում է Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի մրցանակաբաշխության արարողությանը։

Կարդացեք նաև

Back to top button