Դպրություն

Ինդուստրիալ հեղափոխություն․ կրթության համակարգը «մարտի» առաջնագիծ․ «Դպրություն»

«Ցավոք, այսօր մեր կրթական համակարգը բավականին տխուր վիճակում է գտնվում։ Ես տեսնում եմ այն բոլոր ուսուցիչներին, որոնք, իսկապես, շատ մեծ ջանք, ուժ, էներգիա են ներդնում, որ կարողանան որակյալ կրթություն ապահովել։ Տեսնում եմ նախարարությունում կատարվող աշխատանքը՝ կրթության որակի ապահովման համար։ Բայց, փաստը մնում է փաստ, որ մենք հիմա չունենք այն, ինչ պետք է ստանանք կրթության համակարգից` որպես արդյունք։

  • Առաջինն աշխատաշուկան չի ստանում կրթության ոլորտից այն, ինչ պետք է ստանա։ Դա աշխատուժն է։
  • Երկրորդը՝ մենք չենք կարողանում ստանալ այն քաղաքացուն, այն մարդուն, այն արժեքային բազան, որ ուզում ենք, որ կարողանանք ասել՝ այո, մենք պատրաստում ենք արժանի քաղաքացիների, լավ մարդկանց։
  • Եվ երրորդն ու ամենակարևորը՝ մենք հիմա գտնվում ենք շատ լուրջ շրջադարձային ժամանակաշրջանում։ Կարելի է ասել, որ ժամանակաշրջանի առումով՝ 5-րդ ինդուստրիալ հեղափոխության մասին պետք է խոսենք՝ կապված արհեստական բանականության հետ։
Արեգ Թադևոսյան

Ու ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես չենք կարողանում ադեկվատ պատասխան տալ այդ մեծ մարտահրավերին, իսկ կրթության համակարգը «մարտի» առաջնագիծն է և այստեղ պետք է մենք գործենք։ 

Այսօր կարևոր է հասկանալ՝ աշկերտը, որ գալիս է դպրոց, ի՞նչ է ուզում ուսուցչից, և ընդհարապես, ինչ-որ բան ուզո՞ւմ է, թե՞ ոչ։ Սրտի ցավով եմ ասում, եթե նայենք, թե ի՞նչ է ուզում աշակերտը ուսուցչից՝ մեծամասամբ ուզում են, որ իրենց հանգիստ թողնեն։

Այսօր աշակերտը չի ուզում, որ ուսուցիչն իրեն անհանգստացնի, չի ուզում, որ ուսուցիչն իրեն մարտահրավերներ նետի, աշկերտը չի ուզում իր կատարած աշխատանքի ժամանակ ուսուցիչը լինի իր զինակիցը, իրեն աջակցողը։ Աշակերտն ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն։ Սա ֆունդամենտալ խնդիր է։ Պարզ է, որ սրանից հետո ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում մենք ունենալու ենք խնդիր»,– ասում է կրթության ոլորտի փորձագետ Արեգ Թադևոսյանը։ 

Կարդացեք նաև

Back to top button