
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանցագործության դեմ պայքարի շրջանակներում ուրբաթ երեկոյան անձամբ կհսկի ամերիկյան մայրաքաղաքի փողոցները։
«Ես այսօր երեկոյան կլինեմ փողոցներում։ Իհարկե, ոստիկանության և զինվորականների հետ միասին», — ասել է նա ռադիոհաղորդավար Թոդ Սթարնսի հետ հարցազրույցում։
Օգոստոսի 11-ին Թրամփը հայտարարել է հանցագործության դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ Ազգային գվարդիայի մարտիկներին մայրաքաղաք տեղափոխելու մասին։ Նախագահը քաղաքային ոստիկանությունը հանձնել է դաշնային կառավարության վերահսկողությանը և խոստովանել, որ անհրաժեշտության դեպքում զինված ուժերը կարող են ներգրավվել Վաշինգտոնում անվտանգությունն ապահովելու գործում։
Միևնույն ժամանակ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Կոլումբիայի շրջանի ոստիկանության վիճակագրական տվյալները վկայում են, որ 2023 թվականից հետո մայրաքաղաքում ուժի կիրառմամբ հանցագործությունների թիվը կայուն նվազում է։
Թրամփի որոշումը քննադատում են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները, ովքեր Ազգային գվարդիայի ստորաբաժանումների տեղակայումը համարում են անհիմն։ Ի պատասխան՝ նախագահը հայտարարել է, որ մայրաքաղաքի իշխանությունները կեղծել են հանցագործությունների թվի վերաբերյալ վիճակագրությունը՝ նվազեցներով իրական թվերը։




