Դպրություն

Երաժշտական և արվեստի դպրոցների դերն ու մարտահրավերները 21-րդ դարում․ «Դպրություն»

21-րդ դարը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի, այլև մշակույթի և ինքնադրսևորման դարաշրջան է։ Այս համատեքստում մեծ նշանակություն ունեն երաժշտական և արվեստի դպրոցները։

Այստեղ  ձևավորվում են անհատներ, որոնք կարողանում են արտահայտել իրենց հույզերը, արժեքներն ու աշխարհայացքը արվեստի միջոցով։ Դրանք ոչ միայն կրթական հաստատություններ են, այլև հոգևոր կենտրոններ, որտեղ ձևավորվում է մարդու ներաշխարհը։

Երեխայի համար արվեստի հետ շփումը ունի մեծ նշանակություն ինչպես նրա մտավոր, այնպես էլ հոգևոր, սոցիալական և հուզական զարգացման համար։

Երաժշտական և արվեստի դպրոցները կրթական համակարգի անբաժան մաս են։ Դրանք կրթում են ամբողջական անհատներ՝ ոչ միայն գիտելիքներով, այլև հույզերով, մշակույթով ու արժեքներով հարուստ։ Այդ պատճառով անհրաժեշտ է ոչ միայն պահպանել այդ հաստատություններն, այլև զարգացնել՝ ապահովելով որակյալ ուսուցում, նյութատեխնիկական բազա և ուսուցիչների շարունակական զարգացում։

Գեղագիտության և առհասարակ դեպի արվեստ տանող ճանապարհի մեկնակետը գեղարվեստական կրթությունն ու դաստիարակությունն է, որը մեր հանրապետությունում ապահովում են արվեստի և երաժշտական դպրոցները։ 

Ի՞նչ հիմնարար և ընթացիկ խնդիրների ունեն այս կրթօջախները, որոնք կարող են ազդել թե՛ կրթության որակի, թե՛ ուսանողների ու աշակերտների,  և թե՛ ուսուցիչների ստեղծագործական զարգացման վրա։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են` Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արմինե Սողոմոնյանը, Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մամիկոն Անդրեասյանը, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Back to top button