ԿարևորՏնտեսական

Հուլիսին արձանագրվել է Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների 649 խախտում. ՊԵԿ

 Հուլիս ամսին Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է.

  • հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում 649 հարկ վճարողի մոտ և տուգանքի չափը կազմել է 253.6 մլն դրամ։ Արձանագրված խախտումներից 21 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր  շուրջ 60 մլն դրամի չափով,
  • վարձու աշխատողի չձևակերպման 67 դեպք, տուգանքի չափը կազմել է 70 մլն դրամ։ Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 30 հարկ վճարող տուգանվել է 57.5 մլն դրամով:
  • «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում  47 հարկ վճարողի մոտ: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 16.7 մլն դրամի չափով տուգանք:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

Կարդացեք նաև

Back to top button