
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Մինչ այդ, Ալյասկայում կայացած գագաթնաժողովի արդյունքների մասին Պուտինը տեղեկացրել էր Սաուդյան Արաբիայի, Ղրղզստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Տաջիկստանի, Հարավային Աֆրիկայի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարներին։
Շաբաթ երեկոյան քաղաքական գործիչները հանդիպել են Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ «Երեք+երեք» ձևաչափով նեղ կազմով զրույցը տևել է 2 ժամ 45 րոպե։
Ռուսական կողմից գագաթնաժողովին մասնակցել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։




