ԿարևորՄիջազգային

Մենք կքննարկենք Ուկրաինայի համար երաշխիքները և տարածքների փոխանակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններից առաջ։

Թրամփն ասել է, որ մասնակիցները կքննարկեն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները։ Եվրոպական երկրները, ըստ Թրամփի, պետք է ստանձնեն այդ երաշխիքների բեռի մեծ մասը։

Բացի այդ, կքննարկվի Ռուսաստանի հետ «տարածքների փոխանակումը»։ Նա եռակողմ հանդիպման հույս ունի, և եթե այսօրվա բանակցությունները լավ ընթանան, կփորձի կազմակերպել հանդիպում Պուտինի հետ։

Թրամփն ասել է նաև, որ մտադիր է զանգահարել Պուտինին բանակցություններից անմիջապես հետո։

Կարդացեք նաև

Back to top button