Երգի պետական թատրոնի բեմում «Էլվինա Մակարյան․ չկայացած համերգ» ներկայացումն է։ Առաջին իսկ վայրկյանից հանդիսատեսը դառնում է հայկական Էդիտ Պիաֆի ողբերգական ճակատագրի լուռ վկան։ Նրա աչքի առաջ հերթով բացվում են Էլվինայի կյանքի դրվագները, որոնք ռեժիսոր Արթուր Սահակյանը ներկայացրել է հետաքրքիր լուծումներով։ Հանդիսատեսի ձեռքը բռնած՝ երգչուհու ապրումներին հաղորդակից է դարձնում ջազ երգչուհի և դերասանուհի Իլոնա Սագիևան։ Նա կարողանում է փոխանցել Էլվինայի խառնվածքը, ներաշխարհն ու ապրումները։
մեկ րոպեից էլ քիչ




