Դպրություն

Ագրարային համալսարանը ներդնում է նոր և խոստումնալից կրթական ծրագրեր՝ տեխնոլոգիական մարտահրավերներին համընթաց․ «Դպրություն»

Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց փոխվում են նաև ագրոպարենային ոլորտի պահանջները։ Առաջ են գալիս նոր մասնագիտություններ, պահանջվում են բոլորովին նոր հմտություններ ու կարողություններ: Եվ մասնագետներին պետք է պատրաստի Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ որպես ոլորտի կրթության պատասխանատու։

Հրաչյա Զաքոյան

«Ագրարային համալսարանի ձեռքբերումներն ունեն շարունակական բնույթ։ Ներդրվում են ժամանակակից և պահանջված կրթական նոր ծրագրեր։ Տեխնոլոգիական առջընթացն աշխարհում շատ արագ է տեղի ունենում և գյուղատնտեսության ոլորտը չի կարող այդ նույն գործընթացներից դուրս մնալ։ ՀԱԱՀ–ում ձեռնամուխ ենք եղել մշակելու նոր կրթական ծրագիր՝ «Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա»՝ բակալավրիատի մակարդակում, իսկ մագիստրատուրայի մակարդակում՝ ավելի շատ կայուն զարգացմանը վերաբերվող՝ «Կանաչ տնտեսության ռազմավարական կառավարում» և «Կայուն քաղաքներ և կանաչ տեխնոլոգիաներ» կրթական ծրագրերը։ Մեր համալսարանն այն բուհերից է, որ իր զարգացման ռազմավարական պլանը մշակել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների հիման վրա»,– ասում է ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ 

Գագիկ Թովմասյան

«Ներդրված 3 նոր կրթական ծրագրերի կարևորությունը պայմանավորված է նաև աշխատաշուկայով, որովհետև գյուղատնտեսական կրթությունն ուղղակիորեն կապ ունի աշխատաշուկայի հետ։ Գիտությունը զարգանում է և մենք հասկանում ենք 21-րդ դարում մարդկային գործոնի ներազդեցությունը, հատկապես՝ գյուղատնտեսության մեջ սահմանափակվում է։ Այդ սահմանախակումները հիմնականում իրականացվում են տեխնոլոգիաների գործարկմամբ և, բնականաբար, մասնագետների պատրաստվածությունը և մասնագիտական որակավորումների մեջ նաև նորարարությունների մուտքը պահանջված է»,– ասում է ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը։

Կարդացեք նաև

Back to top button