
ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Մեզ հաջողվեց հասնել հետևյալ զիջման․ ԱՄՆ-ն կարող է Կիևին առաջարկել պաշտպանություն, որը համարժեք է ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի 5-րդ հոդվածին։ Սա հենց այն է, ինչի համար Ուկրաինան ձգտում է անդամակցել դաշինքին»,-ասել է նա։
Ուիտքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։




