ԿարևորՄիջազգային

Թրամփը մտադիր է Պուտինի և Զելենսկու մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել օգոստոսի 22-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է օգոստոսի 22-ին կազմակերպել եռակողմ գագաթնաժողով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ, օգոստոսի 16-ին հաղորդել է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Նրանց տեղեկացմամբ՝ Թրամփն իր մտադրության մասին հայտնել է Վոլոդիմիր Զելենսկուն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Ինչպես նշում է պարբերականը, Կրեմլի ղեկավարը հրապարակավ չի խոստացել նման հանդիպում անցկացնել։ Բացի այդ, Պուտինը Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ Թրամփին ասել է, որ պատրաստ է քննարկել Ուկրաինայի «անվտանգության երաշխիքները», որպես երաշխավոր ՌԴ-ն տեսնում է Չինաստանին։

Նա նաև ներկայացրել է «խաղաղության» պայմաններ, որոնք ներառում են ուկրաինական զորքերի դուրսբերումը երկրի երկու արևելյան շրջաններից։

Որպես «զիջում» Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել հարձակումը Խերսոնի և Զապորոժիեի մարզերում՝ Դոնեցկի մարզից ուկրաինական զորքերի դուրսբերման դիմաց։

Axios-ի խոսքով՝ իրականում Ռուսաստանն այդ տարածքներում արդեն որոշ ժամանակ առաջընթաց չի գրանցել։

Զապորոժիեի ԱԷԿ-ի ճակատագրի մասին, որը պատերազմի առաջին օրերից գտնվում է ռուսական վերահսկողության տակ, աղբյուրները չեն հիշատակում։

Բացի այդ, Թրամփը հրավիրել է հեռախոսազրույցին մասնակցած եվրոպացի առաջնորդներին մասնակցելու իր հանդիպմանը Զելենսկու հետ, որը նախատեսված է օգոստոսի 18-ին Սպիտակ տանը։

Կարդացեք նաև

Back to top button