Երևանը Վաշինգտոնում ստորագրված հռչակագրով, փաստացի, կարողացավ պահպանել բոլոր այն «կարմիր գծերը», որոնց խախտումը համարում էր անթույլատրելի և անընդունելի։ Այս մասին Լևոն Սարդարյանի «Առանց տողատակի» հաղորդմանն ասել է ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Ըստ նրա՝ միայն դիվանագիտական ահռելի աշխատանքի արդյունքում էր հնարավոր Բաքվին ստիպել հրաժարվել Հայաստանի համար անընդունելի պահանջներից և նախապայմաններից ու նախադրյալներ ստեղծել կայուն և հարատև խաղաղության համար։




