Ս. Անանիայի Աջը բերվեց Զորավոր ս. Աստվածածին եկեղեցի
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշել է Ս. Անանիա, Մատթեոս, Բառնաբա, Փիլիպպոս, Հովհաննես, Շիղա և Սյուղիանոս առաքյալների հիշատակության օրը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Անանիայի Աջը բերվել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ ամփոփված են սրբի մասուքները։
Առավոտյան Թումանյան-Փարպեցի փողոցների հատման մասում քահանաներն ու հավատացյալները թափորով դիմավորել ու ուղեկցել են մասունքակիր Աջը մինչև եկեղեցի։
Եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշ նորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ մատուցվել է ս. պատարագ: Ս. սեղանի առաջ ս. պատարագը մատուցել է Տ. Զգոն քահանա Աբրահամյանը:
Հավարտ Ս. Պատարագի Տ. Նավասարդ Սրբազանն անդաստանի կարգ է կատարել՝ մասունքակիր սուրբ Աջով օրհնելով աշխարհի չորս ծագերը։
Մասունքակիր Աջն իր օրհնաբաշխ ներկայությամբ եկեղեցում էր մինչև երեկոյան ժամերգության ավարտը: Հարյուրավոր հավատացյալներ իրենց խոնարհումն են բերել սրբի մասունքին և նրա բարեխոսությունը հայցեցին:
Ս. Անանիա առաքյալը Հիսուսի 72 աշակերտներից էր և Ավետարանում հիշատակվում է Ս.Պողոս առաքյալին աղոթքով բժշկելիս: Ս. Անանիայի գերեզմանը գտնվում է Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում գտնվող մատուռում: Այն հայտնի ուխտատեղի է ոչ միայն քրիստոնյաների շրջանում. այստեղ հաճախ են ուխտի գալիս բժշկության կարիք ունեցողները` անկախ կրոնական պատկանելությունից:
Ավանդույթն ասում է, որ բժշկության հրաշքներով հայտնի լինելու շնորհիվ սրբի դամբարանի մոտ կառուցված եկեղեցին հավատացյալ ժողովուրդն անվանել է Զորավոր: