Միջազգային
Բաքուն եւ Մոսկվան հավաքական անվտանգության համակարգ են ստեղծելու


Հաջորդ տարի Ռուսաստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում կանցկացնեն ռածմածովային համատեղ վարժանքներ. Բաքուն և Մոսկվան քննարկում են նաև հավաքական անվտանգության համակարգ ստեղծելու հեռանկարը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարի Բաքու այցի շրջանակներում ստորագրվել է նաև 2015 թ համար ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության փաստաթուղթը։ Սերգեյ Շոյգուն իր ադրբեջանցի պաշտոնակցի և նախագահ Ալիևի հետ քննարկել է նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանը գնել է 3,35 մլրդ դոլարի սպառազինություն: Գումարի 80% -ը ծախսվել է ռուսական արտադրության զենք՝ S 300 հրթիռային համակարգեր, T90S տիպի 90 տանկ, 100 հատ БМП զրահամեքենա և այլ ծանր տեխնիկա ձեռք բերելու համար։