Վաշինգտոնյան հռչակագիրը կարելի է համարել նաև հայկական դիվանագիտության բավական մեծ ձեռքբերում՝ պայմանով, եթե Երևանը կարողանա ճիշտ օգտագործել այս փաստաթղթի ընձեռած հնարավորությունները։
Այս տեսակետը Լևոն Սարդարյանի «Առանց տողատակի» հաղորդմանը հայտնել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը։
Ըստ նրա՝ ոչ միայն անհրաժեշտ է հասկանալ փաստաթղթի ռիսկերն ու կառավարել դրանք, այլև, համադրելով տարբեր կենտրոնների շահերը, ստեղծված նոր իրավիճակը ծառայեցնել Հայաստանի շահերին։




