ԿարևորՄիջազգային

Ադրբեջանը 2 միլիոն դոլարի մարդասիրական օգնության կհատկացնի Ուկրաինային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով երկրի էներգետիկայի նախարարությանը միջոցներ հատկացնելու վերաբերյալ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կգնվեն եւ Ուկրաինա կառաքվեն Ադրբեջանում արտադրված էլեկտրական սարքավորումներ։

Օգոստոսի 10-ին Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Կողմերը քննարկել են ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարի և Ուկրաինայում գտնվող ադրբեջանական այլ օբյեկտների վրա ռուսական թիրախային ավիահարվածները։

Ալիևը նաև նշել է, որ հնարավոր է վերացվի Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելու արգելքը։

Զելենսկին, իր հերթին, հայտնել է, որ տեղեկացրել է Ալիևին ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հարձակումների մասին՝ դրանք որակելով որպես փորձ խափանելու էներգետիկ ուղիները, որոնք ապահովում են Ուկրաինայի և մի շարք եվրոպական երկրների էներգետիկ անկախությունը։

Բացի այդ, Զելենսկին շնորհավորել է Ալիևին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրի կապակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button