Այս առավոտ հաղորդավարներ Տիգրան Հարությունյանն ու Լուսինե Մուրադյանը կհյուրնկալեն Վահան Հարությունյանին, Հայաստանի շինարարների միության նախագահին։ Խոսելու ենք Շինարարի օրվա մասին, որը մեր երկրում նշվում է օգոստոսի երկրորդ կիրակի օրը։
Բացի հիմնական թեմայից, ինչպես միշտ, ձեզ կսպասեն․
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- «Զվարթնոց»-ի թռիչքների չվացուցակ,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Կապ մեր սիրելի ռադիոլսողների հետ:
- Լավ սուրճ, սեր և դրական տրամադրություն՝ առավոտյան հաղորդաշարի հետ։




