ԿարևորՄիջազգային

Իսրայելի հարվածից Գազայում «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ են զոհվել

Կիրակի օրը Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի վրա ավիահարվածի արդյունքում սպանվել է «Ալ Ջազիրա»-ի լրագրող Անաս ալ Շարիֆը՝ պնդելով, որ նա ՀԱՄԱՍ-ի բջջի ղեկավար էր և մասնակցում էր Իսրայելի քաղաքացիական բնակչության ու զինված ուժերի դեմ հրթիռային հարձակումների կազմակերպմանը, գրում է Reuters-ը։

Այս պնդումները հիմնվել են իսրայելական կողմի հաղորդած հետախուզական տվյալների և փաստաթղթերի վրա։ Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները և «Ալ Ջազիրա»-ն հերքել են այս մեղադրանքները՝ շեշտելով, որ ալ Շարիֆը թիրախավորվել է իր լրագրողական աշխատանքի համար, և պնդումները ապացույցներով չեն հաստատվել։

28-ամյա ալ Շարիֆը, ինչպես նաև «Ալ Ջազիրա»-ի ևս երեք լրագրող և նրանց օգնականը, զոհվել են Գազայի արևելքում Շիֆա հիվանդանոցի մոտ գտնվող վրանի վրա հարվածի հետևանքով։ Հիվանդանոցի տվյալներով՝ հարվածի ժամանակ զոհվել են նաև երկու այլ քաղաքացիական անձինք։

«Ալ Ջազիրա»-ն ալ Շարիֆին անվանել է «Գազայի ամենաքաջ լրագրողներից մեկը» և դեպքը որակել որպես ձայները լռեցնելու հուսահատ փորձ։

Կարդացեք նաև

Back to top button