ԿարևորՀասարակություն

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը՝ Սիսիանում

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օգոստոսի 10-ին մեկնարկել է արդեն ավանդական դարձած «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը, հայտնում են Սիսիանի համայնքապետարանից։

Փառատոնը կազմակերպել են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության, Մշակութային կենտրոնի եվ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։

Փառատոնին ներկայացված է շուրջ 90 տաղավար, որից  32-ը՝ իրանական կողմից: Փառատոնը կշարունակվի երկու օր։

Փառատոնի այցելուները հնարավորություն ունեն տաղավարներում ծանոթանալու երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությանն ու պատմությանը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում՝ երկու երկրների մշակույթին։

Փառատոնի վերջում կամփոփվեն մրցույթի արդյունքները և կշնորհվեն պարգևներ հաղթողներին։

Կարդացեք նաև

Back to top button