ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային ադրբեջանական գազ մատակարարող համակարգին

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ Ռուսաստանը հարվածել է Օդեսայի մարզում գտնվող գազամատակարարման կայանին, որը կապված է Տրանսբալկանյան երթուղու հետ և օգտագործվում է ԱՄՆ-ից ու Ադրբեջանից հեղուկացված բնական գազի ներմուծման համար, հայտնում է Reuters-ը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հարվածը որակել է որպես «միտումնավոր և ցինիկ քայլ՝ ուղղված Ուկրաինայի էներգետիկ անվտանգության խաթարմանը»։

Ռուսական TASS լրատվական գործակալությունը, մեջբերելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, հաստատել է Ուկրաինայի գազափոխադրման համակարգի վրա հարձակման փաստը։

Ուկրաինան գազի լուրջ պակասի է բախվել այս տարի ռուսական հրթիռային ավերիչ հարվածներից, որոնք զգալիորեն նվազեցրել են ներքին արտադրությունը։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ նշված է, որ հարձակման ենթարկված կայանն օգտագործվել է որպես հեղուկացված բնական գազի հունական տերմինալները ուկրաինական գազի պահեստավորման օբյեկտների հետ Տրանսբալկանյան գազատարի միջոցով կապող երթուղու մաս։

Նշվել է, որ այն արդեն օգտագործվել է ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի մատակարարման և ադրբեջանական գազի ծավալների փորձարկման համար։

Հուլիսին Ուկրաինան առաջին անգամ Տրանսբալկանյան երթուղով ստացել է ադրբեջանական գազի փոքր փորձնական ծավալ և հայտարարել է Ադրբեջանի SOCAR էներգետիկ ընկերությունից գազի ներմուծումը զգալիորեն ավելացնելու ծրագրերի մասին։

Կիևը երթուղին անվանել էր «չափազանց կարևոր», քանի որ այն հնարավորություն է տալիս մուտք գործել ն հեղուկացված բնական գազի հունական և թուրքակա տերմինալներից։

Կարդացեք նաև

Back to top button