Վերնատուն

Գյումրիում մեկնարկում է Gyumri Art Week միջազգային փառատոնը․ «Վերնատուն»

Օգոստոսի 8-17-ը Գյումրիում տեղի կունենա Gyumri Art Week ժամանակակից արվեստի 4-րդ միջազգային փառատոնը։ Այս տարի այն կրում է «Էկոլոգիա և շրջակա միջավայր» խորագիրը և նվիրված է նշանավոր արվեստագետ Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար և համադրող Սարգիս Հովհաննիսյանի խոսքով՝ Գրիգորյանի ստեղծագործական ժառանգությունը սերտորեն կապված է բնության, հողի և մշակութային ինքնության թեմաների հետ։ Նրա գործերը շեշտադրում են մարդու և շրջակա միջավայրի խորը փոխկապակցվածությունը։

Կազմակերպիչները նշում են, որ փառատոնի նպատակն է ներկայացնել արվեստը ոչ միայն որպես ինքնարտահայտման միջոց, այլև որպես մշակութային և սոցիալական փոփոխությունների գործիք։

Կարդացեք նաև

Back to top button