ԿարևորՍպորտ

«Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում հայ շախմատիստներն առաջատար դիրքերում են

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարը միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանն է, որն ունի 6 միավոր։

«B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը:

«C» խմբում 6.5 միավորով առաջատարն է Գառնիկ Գրիգորյանը:

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում 6 միավորով առաջատարն է Գոռ Դաբաղյանը:

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում 6.5 միավորով առաջատարն է Արիանա Չիլինգարյանը: Այս խմբում երկրորդ հորիզոնականում է Ալիսա Պետրոսյանը:

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում 6 միավորով առաջատարն է Գևորգ Գեղամյանը:

Կարդացեք նաև

Back to top button