
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանիին նշանակել է Իսլամական Հանրապետության Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնել է NourNews գործակալությունը։
Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Ալի Աքբար Ահմադիանը։
Tasnim գործակալության տվյալներով՝ Ահմադիանը շուտով կարող է տեղափոխվել կառավարություն, որտեղ նրա համար կստեղծվի հատուկ հանձնարարությունների գծով փոխնախագահի պաշտոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքների ֆոնին, օգոստոսի 3-ին Իրանի Բարձրագույն ազգային անվտանգության խորհուրդը որոշել է ստեղծել հատուկ մարմին՝ Պաշտպանության խորհուրդ, որի պատասխանատվության տակ կլինեն արտաքին սպառնալիքներից պաշտպանության հետ կապված հարցերը։




