
Գազայի հատվածի բնակչության համար միջազգային մարդասիրական օգնություն տեղափոխող 5000 բեռնատար պատրաստ է Եգիպտոսից անկլավ մեկնել, սակայն Իսրայելը փակ է պահում անցակետերը, հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին։
«Եգիպտոսից և այլ երկրներից օգնություն տեղափոխող ավելի քան 5000 մեքենա պատրաստ է մտնել Գազա, սակայն Ռաֆահի անցակետի մյուս կողմում իրավիճակը լիովին Իսրայելի հսկողության տակ է», — «Ալ-Քահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ասել է Եգիպտոսի առաջնորդը։ Նա կտրականապես հերքել է մեղադրանքները, թե իբր Եգիպտոսը հրաժարվում է Գազա ապրանքներ մատակարարել՝ նման հայտարարությունները անվանելով «տարօրինակ և լիովին անհիմն»։
Եգիպտոսի նախագահի խոսքով՝ «Գազայում պատերազմը վաղուց ուղղված չէ իսրայելցի պատանդներին ազատելուն, այլ վերածվել է պաղեստինցիներին սովամահ անելու և պաղեստինյան խնդիրը վերացնելու գործընթացի»։ Ըստ ալ-Սիսիի՝ անկլավում ստեղծված իրավիճակն օգտագործվում է քաղաքական նպատակներով։
2025 թվականի մարտի 2-ից Գազա միջազգային մարդասիրական օգնություն չի մատակարարվել , և Իսրայելի իշխանությունների որոշմամբ բոլոր անցակետերը մնում են փակ ։ Հուլիսի 27-ին Իսրայելի իշխանությունները մասամբ վերսկսել են մատակարարումները։




