
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ցամաքում միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղակայման սահմանափակման պայմանները վերացել են, ուստի ինքն այլեւս միակողմանի մորատորիումը չի պահպանի։
Ըստ Մոսկվայի` «հավաքական Արեւմուտքի քայլերը» սպառնալիք են ստեղծել Ռուսաստանի անվտանգության համար` այդ թվում ռազմավարական մակարդակում։
ԱԳՆ-ը ընդգծում է, որ կոնկրետ միջոցառումները ձեռք կառնվեն` հաշվի առնելով ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղակայման ծավալներն ու միջազգային անվտանգության և ռազմավարական կայունության ընդհանուր զարգացումը։
Ռուսաստանը 2019 թ․ փետրվարին դադարեցրել էր իր մասնակցությունը այս տիպի հրթիռների վերացման պայմանագրին իր մասնակցությունը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի նմանատիպ քայլի։
ԽՍՀՄ եւ ԱՄՆ միջեւ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը ուժի մեջ էր մտել 1988 թվականի հունիսի 1-ին։
2024 թվականի նոյեմբերին Ռուսաստանը ուկրաինական Դնեպր քաղաքն առաջին անգամ հռթիռակոծեց «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռով։ Ռուսաստանի նախագահի խոսքով` սա այս տիպի հրթիռի նոր մշակումն է, որն արդեն զանգվածային արտադրության մեջ է մտել։




