
Համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը հարյուրավոր վրացիների էր բերել Երևան։ «Ջենիֆեր Լոպեսը Երևանում․ տարվա ամենասպասված համերգը մեր տարածաշրջանում» ազդագրերով վրաստանյան տասնյակ տուրիստական ընկերություններ ավելի վաղ սկսել էին տուր փաթեթների առաջարկը։ Համերգից զատ վրացիները ցանկանում են բացահայտել հարևան երկիրը։
Տարիներ շարունակ համաշխարհային շոու բիզնեսի մեգա աստղերը ելույթ էին ունենում Վրաստանում՝ միլիոնավոր զբոսաշրջիկների բերելով Թբիլիսի։ Oրերս Վրաստանում էր աշխարհահռչակ արտիստ Ջասթին Թիմբերլեյքը, որի համերգին մասնակցելու համար Վրաստան էր այցելել ավելի քան 20 հազար զբոսաշրջիկ, այդ թվում՝ բազմաթիվ հայաստանցիներ։
Արդեն հայտնի է, որ Լոպեսի համերգի առիթով Հայաստան է եկել 15 հազար զբոսաշրջիկ։




