
Երգչուհի Դուա Լիպան ստացել է Կոսովոյի քաղաքացիություն: Նա խոստովանել է, որ «զգում է, որ իր երկու կողմերն էլ վերամիավորվել են», գրում է BBC-ին։
«Levitating» հիթի երգչուհին ծնվել է Լոնդոնում, կոսովո-ալբանացի ծնողներից և որոշ ժամանակ ապրել է Պրիշտինայում, որտեղ նրա ծնողները վերադարձել են Կոսովոյի անկախացումից հետո:
Այդ ժամանակ նա 11 տարեկան էր: 2022 թվականին Դուա Լիպան ստացել է Ալբանիայի քաղաքացիություն՝ ի նշան ազգային մշակույթն ու երաժշտությունը տարածելու իր ջանքերի:
Եվ այժմ նա ունի երեք երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Ալբանիայի և Կոսովոյի քաղաքացիություն: Կոսովոյի Հանրապետության նախագահ Վյոսա Օսմանին անձամբ է ողջունել երկրի նոր քաղաքացուն Պրիշտինայում կայացած արարողության ժամանակ:
Արարողությանը ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Հարգրիվզը: Կոսովոյի նախագահը երախտագիտություն է հայտնել երգչուհուն: «Դուա Լիպան և Կոսովոն միշտ անբաժան են եղել»,-գրել է Օսմանին X ցանցում: Նա նաև արտիստին անվանել է «երկրի պատմության խորհրդանշական մշակութային դեմքերից մեկը»:
Դուա Լիպան իսկապես բազմիցս խոսել է Կոսովոյի հանդեպ իր սիրո մասին, նա նաև հիմնադրել է բարեգործական կազմակերպություն, որն օգնում է երկրի խոցելի մարդկանց։ Մոսկվան չի ճանաչում, օրինակ՝ Թայվանը)։




