ԿարևորՄշակույթ

Կարեն Կարագուլյանը Բրեդ Փիթի հետ կնկարահանվի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության մեջ

Հայազգի դերասան Կարեն Կարագուլյանին նկատել են Լոս Անջելեսում՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմի շարունակության նկարահանման հրապարակում Բրեդ Փիթի հետ։

Չնայած նրա մասնակցությունը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել կինոստուդիայի կողմից, ականատեսները հայտնել են, որ Կարագուլյանը մասնակցել է տեսարաններից մեկի նկարահանումներին այս շաբաթ։

Ֆիլմի սցենարի հեղինակը Քվենտին Տարանտինոն է, ռեժիսորը՝ Դևիդ Ֆինչերը։

Բրեդ Փիթը վերադառնում է իր Օսկարի արժանացած կերպարի՝ Քլիֆ Բութի դերում։ Նոր պատմության մեջ Քլիֆ Բութը Հոլիվուդում ազդեցիկ մարդ է, որը լուծում է աստղերի և ստուդիաների միջև առաջացած խնդիրները։

Չնայած սյուժեի մանրամասները դեռ գաղտնի են պահվում, աղբյուրները հայտնում են, որ ֆիլմը կմիավորի տրանսֆորմացիայի ենթարկվող Հոլիվուդը՝ 1970-ականների սկզբին, և կանդրադառնա կինոարտադրության մութ ու չբացահայտված կողմերին։

Քարեն Կարագուլյանը համարվել է ռեժիսոր Շոն Բեյքերի մուսան։ Այս ֆիլմում նրա հայտնվելը նոր բարձունք կարող է լինել նրա կարիերայի համար։

Ֆիլմի թողարկման տարեթիվը դեռևս չի հայտարարվել, սակայն սպասվում է, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի և կներկայացվի առաջիկա միջազգային կինոփառատոներից մեկում։

Կարեն Կարագուլյանը նկարահանվել էր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմում, որն այս տարի 5 Օսկար էր ստացել՝ ներառյալ լավագույն ֆիլմ անվանակարգում՝ լավագույն ֆիլմ, լավագույն դերասանուհի, լավագույն ռեժիսոր, լավագույն օրիգինալ սցենար և լավագույն մոնտաժ անվանակարգերում։

Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել էր նաև Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։

Ինչպես գրում է Zartonq Media-ն՝ «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնի շրջանակներում Հայաստան կատարած այցի ժամանակ Կարագուլյանը նշել էր, որ աշխատում է «հրաշալի նախագծի» վրա, բայց մանրամասներ չէր հայտնել։

Կարդացեք նաև

Back to top button