Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են ՀԷՑ-ի պետականացման, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների, ներքաղաքական իրավիճակի մասին:
Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի գլխավոր օրակարգն ինքնիշխանությունն է: Անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ զարգացումներին` պատգամավորը նշել է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերը»-ում ենթակառուցվածքներ կան, որոնք շատ մաշված են, ներդրումների կարիք ունեն, բայց սակագնի բարձրացում չի նախատեսվում:




