ԿարևորՀասարակություն

Հայաստանը պարենի ինքնաբավության 50 երկրների ցանկում 48-րդն է

Գայանան աշխարհում պարենի ամենաինքնաբավ երկիրն է,  ցույց է տալիս Nature Food- ի հրապարակած ցանկը։

Ցանկը կազմելու համար մասնագետները հիմք են ընդունել սննդամթերքի յոթ հիմնական խումբ՝ մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, օսլայով հարուստ մթերքներ, միս, ձուկ եւ կաթնամթերք
Գայանան միակ երկիրն է, որ սննդային յոթ խմբում էլ ամենաբարձր գնահատականն է ստացել։

«Հարավամերիկյան երկրի բերրի հարթավայրերը բրնձի եւ արմատապտուղների առատ բերք են տալիս։ Գետերը եւ արոտավայրերը բավարարում են մսի եւ ձկան արտադրության այնպիսի ծավալներ, որոնք գերազանցում են 900,000 բնակիչների պահանջարկը»,- նշում է Nature Food-ը։

Ցանկում համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղն զբաղեցրած Վիետնամն ու Չինաստանը ապահովում են ինքնաբավությունը  պարենի վեց խմբում։

Այս ցուցակում Հայաստանն զբաղեցնում է 48-րդ տեղը։ Ցանկում նշված է, որ մեր երկիրը ինքնուրույն ապահովում է կաթնամթերքի պահանջարկը 292 %-ով, մրգի՝ 222 %-ով, մսի՝ 209 %-ով, բանջարեղենի՝ 168 %-ով, ձկան՝ 111 %-ով։ Ապահովում է նաեւ օսլայով հարուստ մթերքի պահանջարկի 43 %-ը եւ լոբազգիների 19 %-ը։

Ցուցակում Ռուսաստանը 19-րդ տեղում է, Ուկրաինան՝ 14-րդ։ Մեր հարեւան երկրներից Թուրքիան 11-րդ, Իրանը՝ 44-րդ, Ադրբեջանը՝ 46- րդ տեղում են։

Հիսուն երկրների ցանկը եզրափակում է Հունաստանը։ Վրաստանը ցանկում չկա։

Կարդացեք նաև

Back to top button