ԿարևորՄիջազգային

Կուրիլյան կղզիների ափերի մոտ գրանցվել է 5.1 և 5.0 մագնիտուդով երկու երկրաշարժ

Չորեքշաբթի Կուրիլյան կղզիների ափերի մոտ տեղի է ունեցել 20 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանից։

«Հուլիսի 30-ին, ժամը 18:23-ին (Մոսկվայի ժամանակով 10:23) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզուց 131 կիլոմետր հարավ-արևելք, օջախը՝ 61 կիլոմետր խորության վրա։ Շիկոտան կղզու Մալոկուրիլսկոյե գյուղում զգացվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ», — ասել է սեյսմիկ կայանի ղեկավարը։

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ բառացիորեն 20 րոպե անց գրանցվել է 5.0 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկից 79 կիլոմետր հարավ-արևելք։ Ցնցումները Սևերո-Կուրիլսկում զգացվել են երեք մագնիտուդ ուժգնությամբ։

Կարդացեք նաև

Back to top button