Հուլիսի 30-ին նշվում է Ընկերության համաշխարհային օրը, իսկ մեր առավոտը սկսվում է ինչպես միշտ՝ սուրճով, սիրով և բովանդակալից զրույցով։
Հաղորդավարներ Սևակ Հակոբյանն ու Մարինա Գրեգն այսօր խոսելու են այն զգացմունքի մասին, որ միավորում է մեզ բոլորիս՝ ընկերություն։
- Ինչպե՞ս եք դուք ընկալում իսկական ընկերությունը։
- Արդյո՞ք ունեք ընկեր, ում կուզենաք այսօր հատուկ շնորհակալություն հայտնել։
Բացի հիմնական թեմայից, եթերում կլինի նաև՝
- Թարմ տեղեկատվություն,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեք,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների չվացուցակ,
- Լավ երաժշտություն,
- Ու իհարկե՝ ուղիղ կապ ձեզ հետ:
Միացեք մեզ՝ նշելու ընկերությունը, հիշելու սրտաբուխ պահերը և սկսելու օրը ժպիտով։




