
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Շուրջ մեկ տարի քննարկվող հարցը՝ կմիանա՞ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կամ ե՞րբ կստորագրի պայմանագիրը, երեկ ստացավ իր պատասխանը, ու քննարկումները տեղափոխեց այլ դաշտ. ի՞նչ է սպասվում առաջիկայում, ի՞նչ է շահելու կամ կորցնելու Հայաստանն այդ անդամակցությունից:
Թեմայի շուրջ Թեքեյան կենտրոնում այսօր հրավիրված քննարկմանը տարբեր գնահատականներ են հնչել. քաղաքական տեսանկյունից քայլը շրջադարձային է որակվել , իսկ տնտեսական առումով ՝ նոր հնարավորություններ բացող, որը, սակայն, Հայաստանից մեծ ճկունություն է պահանջելու։




