Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Լևոն Սարդարյանն ու փաստաբանը զրուցում են տարածաշրջանային զարգացումների, ներքաղաքական իրավիճակի, ռիսկերի և մարտահրավերների մասին:
Նորիկյանի խոսքով, իշխանությունն ու տիտղոսային ընդդիմությունը հնարավորություն չեն տալիս որակապես նոր բևեռի ստեղծում: Նա նշել է, թե խաղաղության համաձայնագրի կնքումը երաշխիք չէ, որ կայուն խաղաղություն կլինի:




