Վերնատուն

Երևանը պատրաստվում է Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային բիենալեին․ «Վերնատուն»

Սեպտեմբերի 5-ին Երևանում կմեկնարկի գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային բիենալեն։ Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել գեղարվեստական տպագրության զարգացմանն ու տարածմանը Հայաստանում, ինչպես նաև ստեղծել միջազգային համագործակցության հարթակներ արվեստագետների համար։

«Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի» հիմնադիր և «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը խոսում է բիենալեի ստեղծման դրդապատճառների, հինգ տարվա էվոլյուցիոն փուլերի, գեղարվեստական տպագրության էության, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների արագ զարգացման համատեքստում տպագրական արվեստի ապագայի մասին։

«Գեղարվեստական տպագրությունը միջավայրն ավելի գեղեցիկ դարձնելու մասին է։ Այն հանրույթը, որը ձևավորվել է Բիենալեի շուրջ, իրենց միջավայրը փոխել է, և ես հույս ունեմ, որ մենք կնպաստենք շատ ավելի լայն միջավայրի ձևափոխմանը»,- նշում է Սոնա Հարությունյանը։

Կարդացեք նաև

Back to top button