
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից հաստատված համապատասխան իրավական ակտերի հիման վրա իրականացվել են մի շարք կադրային փոփոխություններ ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների կազմում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լևոն Օհանեսյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ):
Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը (պետական կառավարման համակարգի ֆինանսական և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ):
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել Դավիթ Սարգսյանը (պետական կառավարման համակարգի և անվտանգային ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ):
ՀԷՑ-ի իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել՝ Արման Սմբատյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ):
Նշվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի լիազորությունների ժամկետներում իրականացվելիք գործողությունների նպատակներն են միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ինչպես նաև ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:




