ԿարևորՀասարակություն

Բարձր ջերմային ֆոնը եւ հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում են

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։

Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում պահպանվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` հանրապետությունում այսօր` հուլիսի 24-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում։

Կարդացեք նաև

Back to top button