
Հանրային ռադիոյի ձայնային պահոցում երկու հրաշալի ձայնագրություններ մեզ տեղափոխում են 1967 և 1975թվականներ։ Առաջինը տաղանդավոր նկարիչ Հարություն Կալենցի մասին է, մյուսը՝ հայ թատրոնի տաղանդավոր ռեժիսոր Վարդան Աճեմյանի խոսքն էր իր իսկ 70-ամյակին ասված։
Ի՞նչ ընդհանրություն կա այս երկու արվեստագետների միջև՝ տաղանդավոր լինելուց բացի. ծանր մանկության, կոտորածների, բռնի տեղահանության և որբանոցների տանջանքները կրած լինելու փաստը։

Մինչև 1946 թվականին Հարություն Կալենցը կներգաղթեր Երևան, ամուսնանում է Հալեպից Բեյրութ՝ իր մոտ նկարչություն ուսանելու եկած Արմինե Պարոնյանի հետ։ Նրանց պսակադրությունը կատարվում Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում, հենց Կալենցի ստեղծագործության՝ Տիրամոր պատկերի տակ, որ զարդարում էր եկեղեցու խորանը։
Ցավոք, Հարություն Կալենցը ապրեց ընդամենը 57 տարի, մահացավ 1967-ին՝ սրտի կաթվածից։ Նրա մասին իր ջերմ հուշերն է պատմում հռչակավոր արձանագրած Երվանդ Քոչարը՝ Կալենցին բնութագրելով որպես «երգող գույների վարպետ»։

1975-ին Հայաստանը նշում էր Վարդան Աճեմյանի ծննդյան 70-ամյակը։ Հանրային ռադիոյի տաղավարում նա պատմում է իր 70 ամյա կյանքի և թատերական բեղուն կյանքի մասին, որ հիմքը դրեց Գյումրիի թատրոնի հիմնադրմանը և Առաջին պետական թատրոնի վերելքին։ Այսօր Գյումրիի դրամատիկական թատրոնը կրում էր Վարդան Աճեմյանի անունը։
Այս ձայնագրությունից գրեթե մեկ տարի անց՝ 71 տարեկան հասակում, մահանում է մեծ բեմադրիչը’ առհավետ մնալով հայ թատրոնի պատմության փառահեղ էջերում։




