Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը Կիեւում է, հայտնում են Reuters-ը` հղում անելով Ուկրաինայում Իսրայելի դեսպանին, եւ Axiosը։
Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը գրել է, որ նախարարը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Զելենսկու եւ իր պաշտոնակից Սիբիգայի հետ։ Թե ինչ են քննարկելու, հայտնի չէ։
Ըստ Axios-ի` Սաարը պատերազմից հետո Ուկրաինա ժամանած իսրայելական ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։
Թել Ավիվը դատապարտել է Ռուսաստանին հարձակման համար, սակայն մի միացել արեւմտյան պատժամիջոցներին։ Իսրայելը մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինա եւ երբեմն մասնակցում Կիեւի համար ռազմական օգնություն կազմակերպող «Ռամշտայնի խմբի» աշխատանքներին։




