ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Հովհաննեսի անունը գրեցինք թղթին,  կրծքին դրեցինք․ Լևոն Լոբյան․ «Կյանքին ասել այո՛»

Լևոն Լոբյանը ծնվել է 1983 թվականին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում։ 2000-2002 թվականներին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ուսումը կիսատ է թողել առողջական խնդիրների պատճառով։ 2003-ին ընդունվել է Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի իրավագիտության բաժին։ Ավարտելուց հետո 2008-ին մեկնել է Ռուսաստան։ 2009-2011 թվականներին սովորել է Դոնի Ռոստովի արդարադատության ակադեմիայում։ Ապրիլյան պատերազմին մասնակցելու նպատակով 2016-ին վերադարձել է Հայաստան, որպես պատեստազորի սպա 2017-ին ծառայության է անցել ՀՀ ԶՈՒ Մեհրաբի զորամասում։ Լևոն Լոբյանը մասնակցել է 2020-ին Տավուշում տեղի ունեցած հուլիսյան մարտերին, ապա՝ 44-օրյա պատերազմին։ Եղել է Մատաղիսի հատվածում։ «Մեր ջոկատից էր Մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը։ Հոկտեմբերի 19-ի առավոտյան հակառակորդի հարձակման հետևանքով արկը Հովոյի վրա էր ընկել։ Մինչև կեսօր չէինք կարողանում մոտենալ, արդեն մահացած էր։ Հետո զանգեցինք, բուժկետի մեքենան եկավ, Հովհաննեսի անունը գրեցինք թղթին,  կրծքին դրեցինք»,-պատմում է մայոր Լոբյանը։  

2021 թվականին նա մասնակցել է նաև Վերին Շորժայի հատվածում ծավալված ռազմական գործողություններին։ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր է։ 2025-ի փետրվարին  զորացրվել է բանակից։  

Կարդացեք նաև

Back to top button