ԿարևորՄիջազգային

Գազայում կիրակի օրը 93 մարդ է զոհվել պարենի մատակարարումների ժամանակ, ՑԱՀԱԼ- ը հերքում է

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անվազն 93 մարդ է զոտվել իսրայելական բանակի կրակոցներից պարենամթերքի մատակարարման փորձի ժամանակ։ Այս անգամ մարդիկ զոհվել են ոչ թե մարդասիրական օգնության բաշխման կետի մոտ, այլ անկլավի հյուսիսում` անցագրային կետի մոտ։ Մարդասիրական օգնություն հասցնող GHF-ին, որը կառավարվում է Իսրայելի կողմից ԱՄՆ աջակցությամբ հերքել է տեղի ունեցածին իր մեղսակցությունը, հայտնում է RFI-ն։

Տեղական ԶԼՄ-ներն ու հիվանդանոցները հայտնել են, որ սպանվածներն սպասել են մարդասիրական օգնություն բերող բեռնատարներին։ Ըստ ականատեսների` իսրայելական բանակը կրակ է բացել օգնությանն սպասող ամբոխի վրա։

ՄԱԿ-ը հայտնել է, որ կիրակի Գազա պետք է մեկներ մարդասիրական 25 բեռնատար։ Կազմակերպությունը դատապարտել է սովահարների նկատմամբ բռնությունները։

Իսրայելական բանակը հայտնում է, որ ապահովել է հումանիտար ավտոաշարասյան անվտանգությունը։ ՑԱՀԱԼ-ը խոստովանել է, որ կրակ բացել է, բայց վիճարկում է զոհերի թիվը եւ նշում, որ մանրամասները ճշտվում են։

Միաժամանակ` իսրայելական ուժերը Գազայի կենտրոնական մասում ապաստանած բնակիչներին տարհանման հրաման են տվել։ Բնակչությանը կոչ են արել տեղափոխվել անկլավի հարավային ծովափ, որը բանակը դիտարկում է որպես հումանիտար գոտի։ Սակայն դա չի նշանակում, որ այս հատվածը չի ռմբակոծվում։

Կարդացեք նաև

Back to top button