Սիրիան ու Իսրայելը Սիրիայի Աս-Սուեյդա նահանգում օրեր առաջ սկիզբ առած բախումները դադարեցնելու համաձայնություն են ձեռք բերել։ Հրադադարը հայտարարվել է այս երկրում բնակվող բեդվինների և դրուզների բախումների մեկնարկից 6 օր անց։ Իրավիճակը կայունացնելուն ուղղված շտապ քայլեր էր ձեռնարկել սիրիական կառավարությունը, իսկ իսրայելական զինված ուժերը, դրուզների իրավունքները պաշտպանելու պատճառաբանությամբ, հարվածներ էին հասցրել Սիրիայի ուղղությամբ։
մեկ րոպեից էլ քիչ




