ԿարևորՄիջազգային

Ֆրանսիական դատարանը 40 տարի անց որոշել է ազատ արձակել պաղեստինամետ լիբանանցի ակտիվիստ Ժորժ Աբդալային

Ֆրանսիական դատարանն այսօր որոշել է ազատ արձակել իսրայելցի եւ ամերիկացի դիվանագետների սպանության համար 1987 թվականից ցմահ ազատազրկման դատապարտված Ժորժ Աբդալային։

Լիբանանցի պաղեստինամետ ակտիվիստը բանտում է 40 տարի եւ, ըստ դատական աղբյուրների, ֆրանսիական բանտում ամենաերկար անցկացրած մարդն է համարվում։

Ազատ արձակվելուց անմիջապես հետո նա կարտաքսվի երկրից։  Լիբանանը, որը տարիներ ի վեր ֆրանսիական իշխանություններից պահանջում էր ազատ արձակել նրան, կկազմակերպի Աբդալայի վերադարձը։

«Սա միաժամանակ եւ իրավական հաղթանակ է, եւ քաղաքական սկանդալ, որ նա ավելի վաղ չէր ազատվել ԱՄՆ եւ Ֆրանսիայի հաջորդող նախագահների գործողությունների արդյունքում»,- հայտարարել է Ժան Լուի Շալանսը։

Պաղեստինամետ լիբանանյան մարքիսիտական քրիստոնեական խմբի նախկին առաջնորդ Ժորժ Աբդալան 1984 թվականից գտնվում է ազատազրկման մեջ՝ բանտարկությունից 25 տարի հետ ազատ արձակվելու իրավունք ուներ։ Մինչ այս նրա բոլոր խնդրագրերը մերժվել են։

Կարդացեք նաև

Back to top button