Դպրություն

Թանգարանների դերը ֆորմալ կրթության գործընթացում․ «Դպրություն»

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց 5 օրյա դասընթաց՝ «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» խորագրով։
5-օրյա դասընթացի նպատակն էր ընդլայնել և զարգացնել թանգարանների դերը ֆորմալ կրթության գործընթացում՝ ամրապնդելով թանգարան-դպրոց համագործակցությունը, ներկայացնելով թանգարանները որպես կրթական ռեսուրս և հարթակ՝ բարձրացնել դպրոցական ուսուցման արդյունավետությունն ու ընկալելիությունը, ստեղծել արդյունավետ հարթակ թանգարանների ներառման համար՝ նոր չափորոշիչների գործնական կիրառման գործընթացում։

Ինչպես նաև՝ փուլային գործունեության 3 տեսակի՝ հետազոտություն, դասընթաց և մեթոդական ձեռնարկ-ուղեցույցի հրատարակման միջոցով նպաստել դպրոցական ծրագերին համահունչ թանգարանային կրթական ծրագրերի ստեղծմանը, մասնագիտական ձեռնարկի հրատարակմանը, որոնք կապահովեն թանգարան-դպրոց համագործակցության ինստիտուցիոնալացումը։

ՀՊՄՀ Թանգարանի տնօրեն, Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դոցենտ Ալվարդ Գրիգորյան։ Երևանի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Լիաննա Նազարյան։

Կարդացեք նաև

Back to top button