ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն հայտարարում է, որ Սիրիայում բռնությունը դադարեցնելու «կոնկրետ քայլերի» համաձայնություն է ձեռք բերվել

Իսրայելի զինված ուժերը երեկ շարունակել են հարվածներ հասցնել Դամասկոսում գտնվող Սիրիայի պաշտպանության նախարարությանը և Սիրիայի հարավում գտնվող կառավարական ուժերին, մինչդեռ հիմնականում դրուզներով բնակեցված Սուվեյդա նահանգում շարունակվում են կրոնական արյունոտ բախումները։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «աշխատում է դրուզ եղբայրներին փրկելու համար»։

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարան մեղադրել է Իսրայելին «լայնածավալ սրացում» առաջացնելուն ուղղված գործողությունների համար։

Սուվեյդայում դրուզների և բեդուինների միջև բախումների ժամանակ, ըստ հաղորդումների, զոհվել է ավելի քան 350 մարդ։

Հաղորդվում է, որ Դամասկոսը չորեքշաբթի երեկոյան սկսել է դուրս բերել իր զինված ուժերը Սուվեյդայից, քանի որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ համաձայնեցրել է բռնությունը դադարեցնելու «քայլերը»։

«Մենք համաձայնության ենք եկել կոնկրետ քայլերի շուրջ, որոնք այսօր երեկոյան կավարտեն այս անհանգստացնող և սարսափելի իրավիճակը», — գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի իր էջում։

Սիրիայի պետական լրատվական գործակալությունը՝ «Սանա»-ն, հաղորդել է, որ զորքերը լքում են Սուվեյդան՝ կառավարության և Սուվեյդայի կրոնական առաջնորդների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ «բանակի կողմից ապօրինի խմբավորումների հետապնդման ավարտից» հետո։

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը «ողջունում է ԱՄՆ-ի և արաբական կողմերի «ներկայիս ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու» համար ձեռնարկած ջանքերը։

Կարդացեք նաև

Back to top button