Վերնատուն

Արվեստը՝ կենսակերպ․ Էլիբեկյանների գեղանկարչական ընտանիքը․ «Վերնատուն»

Էլիբեկյանների ընտանիքը հայկական արվեստի բացառիկ երևույթներից է։ Արվեստագետների երեք սերունդ, իր անհատական մոտեցումն ու ոճը ներդնելով, շարունակում է գեղանկարչության ավանդույթները։

Այս ընտանիքում արվեստի հանդեպ սերը և ստեղծագործելու ձգտումը փոխանցվում է սերնդեսերունդ։ Արեգ Էլիբեկյանը, գեղանկարիչների այս ինքնատիպ ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչն է։ 1992 թվականից բնակվում է Կանադայի Մոնրեալ քաղաքում։

«Մեզ բոլոիս միավորում է արվեստի հանդեպ անսահման սերը։ Մի կարևոր գիծ կա բոլորիս մոտ դա հետևողական ու կանոնավոր աշխատելու ամենօրյա ցանկությունն է։ Իմ առաջին և նվազագույն խնդիրն է՝ լինել ինքնատիպ, չնմանվել ո՛չ պապիս, ո՛չ հորեղբորս, ո՛չ էլ հայրիկիս։ Իմ թեմաները, իմ ժանրն ու աշխատելաոճը տարբեր է»,– նշում է գեղանկարիչ, մանկավարժ Արեգ Էլիբեկյանը։

Կարդացեք նաև

Back to top button