Մեդվեդեւին դուր է եկել հայկական կոնյակն ու պանիրը
Հայկական 15 ընկերություններ են մասնակցում ՌԴ մայրաքաղաքում այսօր մեկնարկած «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Հայկական տաղավարի մոտ նրանք դիմավորել է ՀՀ գյուղնատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Վարչապետ Մեդվեդևը գյուղնախարար Կարապետյանի ուղեկցութամբ շրջել է հայկական տաղավարներով, որտեղ ներկայացված են մսամթերք, հյութեր, թարմ պտուղ-բանջարեղենից պատրաստված պահածոներ, թթու կաթնամթերք, պանիր, ալկոհոլային խմիչքներ, այդ թվում ռուսական շուկայում մեծ պահանջարկ վայելող հայկական կոնյակ:
Համտեսելով հայկական կոնյակը՝ ՌԴ վարչապետը նշել է, որ այն բարձրորակ է և մեծ պահանջարկ է վայելում: Մեդվեդեւը բարձր է գնահատել նաև հայկական պանրի որակը, ընդգծելով , որ կցանկանար ռուսական շուկայում տեսնել հայկական արտադրության այլ կաթնամթերք ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքի խնդիրը, քանի որ նրա շուրջօրյա չգործելու պատճառով հնարավոր չի լինում բավարար քանակով արտահանումներ իրականացնել: ՌԴ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցին կաշխատեն հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ:
Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Բելառուսի, Ղրղզստանի, Թուրքմենստանի Հանրապետությունների գյուղատնտեսության նախարարների հետ:
Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարները պայմանավորվել են առաջիկայում ստորագրել համագործակցության համաձայնագիր: